Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը

Ռուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը, քանի որ արտադրության խախտումների վերացումը հաստատող որևէ հիմնավորող փաստաթուղթ չի ներկայացվել, ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզոր»-ից։

«Ռոսսելխոզնադզոր»-ին որևէ հիմնավորող փաստաթուղթ չի տրամադրվել հայկական կողմից ձկան և կաթնամթերքի արտադրության ոլորտում խախտումների վերացման վերաբերյալ։ Հայկական տեսչության կողմից ստացվել են միայն երաշխիքներ և միջնորդություններ։ Սա բավարար չէ սահմանափակումները վերացնելու համար։ Այս մասին տեղեկատվություն է ուղարկվել հայկական կողմին», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment