Հայաստանի շախմատի հավաքականը համաշխարհային օլիմպիադայում հաղթել է Ադրբեջանի թիմին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում 2,5։1,5 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Հայաստանի թիմին հաղթական միավորը բերել է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ հաղթելով Ռաուֆ Մամեդովին։

Հայկ Մարտիրոսյան-Շահրիյար Մամեդյարով, Ռոբերտ Հովհաննիսյան-Նիջաթ Աբասով և Շանթ Սարգսյան-Այդին Սուլեյմանլի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։

Ինը խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը հնարավոր 18-ից վաստակել է 15 թիմային միավոր՝ գրանցելով վեց հաղթանակ և երեք ոչ-ոքի։

Ավելի վաղ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության էր հասել Ադրբեջանի ընտրանու նկատմամբ։

 

Leave a Comment