Մանհեթենի կենտրոնում ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 100 ցուցարարի, որոնք բողոքի ակցիաներ էին անցկացնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի դեմ։
Մի քանի պաղեստինամետ խմբերի կազմակերպած ակցիաները տեղի են ունեցել Մանհեթենի կենտրոնի տարբեր հատվածներում և հավաքել ավելի քան 1,250 մարդու։ Ձերբակալվածների թվում են դերասանուհիներ Սյուզան Սարանդոնը և Հաննա Էյնբինդերը, ինչպես նաև Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի մի շարք քաղաքական աջակիցներ։ Մամդանին կտրուկ քննադատում է Նեթանյահուին։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ելույթի ժամանակ Իսրայելի վարչապետը, մասնավորապես, Մամդանիին մեղադրել է Նյու Յորք իր այցը խոչընդոտելու փորձերի մեջ։
