Ալեն Սիմոնյանն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր



Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment