
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում Աբովյանի համայնքապետարանում: Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։
«Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ փոխանցում են․ «Ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք։ Մասնավորապես՝ կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի, այդ թվում՝ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետի ու ևս մեկ պաշտոնատար անձի նկատմամբ»»,- գրել է լրատվամիջոցը։