Դավիդ Ալաբան «Ուդինեզեի» նոր ձեռքբերումն է

Ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան պայմանագիր է կնքել «Ուդինեզեի» հետ։

«Սև-սպիտակ չեմպիոն։ Դավիդ Ալաբան «Ուդինեզեի» նոր ձեռքբերումն է։ Փորձ, առաջնորդի որակներ և կարիերա համաշխարհային ֆուտբոլի ամենաբարձր մակարդակում։ Բարի գալուստ «Ուդինեզե», Դավիդ»,-գրել է ակումբի մամուլի ծառայությունը։

Նախկինում լրատվամիջոցները նաև հայտնել էին, որ իտալական «Ռոման» և «Լացիոն» ևս հետաքրքրված են Ալաբայով։ Transfermarkt-ը Ալաբայի տրանսֆերային արժեքը գնահատում է 3 միլիոն եվրո։

Ալաբան Մադրիդի «Ռեալի» կազմում հանդես է եկել 2021-ից 2026 թվականներին։ Նա ազատ գործակալի կարգավիճակում էր այս ամառվանից։

Leave a Comment