Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արտաքին ուժերի միջամտությունը Իրանի ներքին գործերին, անընդունելի է: Նա նաև զգուշացրել է Իրանում էթնիկական և դավանանքային բախումների հրահրման անթույլատրելիության մասին։
«Իրանի ժողովուրդը պետք է ինքնուրույն լուծի իր ներքին հարցերը՝ առանց արտաքին միջամտության: Էթնիկական և դավանանքային լարվածության հրահրումը Իրանը և ամբողջ տարածաշրջանը կներքաշի երկարատև անկայունության շրջանի մեջ: Սա չի կարելի թույլ տալ», – ասել է Էրդողանը ամերիկյան Newsweek ամսագրին տված հարցազրույցում։