
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում 6 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ կաշառք ստանալու, տալու և այդ գործընթացին օժանդակելու մեղադրանքներով։
Ինչպես հայտնել են կոմիտեից, մեղադրյալների թվում են Աբովյանի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետը և ևս մեկ պաշտոնյա: Կոմիտեի փոխանցմամբ՝ գործի շրջանակներում արդեն իսկ կան ձերբակալվածներ։