Այստեղ հաղթելը հաստատ հեշտ չի լինի․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Լատվիայի հավաքական գլխավոր մարզիչ Պաոլո Նիկոլատոն Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր թիմը պետք է դիմանա ֆիզիկական պայքարին և ավելի արդյունավետ գործի հարձակման գծում։

«Այստեղ հաղթելը հաստատ հեշտ չի լինի։ Բոլորն ուզում են հաղթել։ Մենք վճռական ենք երեք միավոր վաստակելու հարցում, և կարծում եմ՝ հայերն էլ նույն նպատակն ունեն։ Առաջին հերթին պետք է ֆիզիկապես մրցունակ լինենք, ապա հետևենք մեր ռազմավարությանը։ Պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք հարձակմանը. երբ գոլային պահեր ենք ստեղծում, հարկավոր է դրանք օգտագործել»,-ասել է Նիկոլատոն։

Մարզիչը նշել է, որ հանդիպմանը պատրաստվելու համար Լատվիայի հավաքականն ընդամենը մի քանի օր է ունեցել։ Նրա խոսքով՝ Հայաստանի հավաքականի կադրային խնդիրները չեն փոխել հյուրերի նախապատրաստական ծրագրերը։ Միևնույն ժամանակ Լատվիայի թիմում նույնպես բացակայողներ կան։

Leave a Comment