Ջեյմս Քեմերոնը կայցելի Հայաստան – Alphanews

25 Սեպտեմբերի 2026, 16:00

Հոլիվուդյան լեգենդար ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը կայցելի Հայաստան։ Նոյեմբերի 23-ին նա ելույթ կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Զրույց Ջեյմս Քեմերոնի հետ․ կինոյի լեգենդը՝ Երևանում» միջոցառմանը։

Հանդիպման ընթացքում կքննարկվեն կինոն, ռեժիսորի ստեղծագործական ուղին, նրա գաղափարներն ու նորարարությունները։ Քեմերոնը նաև կհանդիպի հայ կինոգործիչների և իր երկրպագուների հետ։

Ջեյմս Քեմերոնը կանադացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և օվկիանոսների հետազոտող է։ Նա կինոյի պատմության ամենահաջողակ ռեժիսորներից է։ Քեմերոնը նկարահանել է բոլոր ժամանակների չորս ամենաեկամտաբեր ֆիլմերից երեքը՝ «Ավատար», «Ավատար․ Ջրի ուղին» և «Տիտանիկ»։

Leave a Comment