
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է «Զվարթնոց» օդանավակայանում օգտվել բացառապես օդանավակայանի տարածքում՝ տաքսու պաշտոնական կայանատեղից գործող լիցենզավորված տաքսիներին։
Լիցենզավորված տրանսպորտային միջոցների համար պարտադիր պայմաններն են՝
- մինչև յոթ տարվա արտադրության,
- սպիտակ հիմնագույնի,
- գործարանային վառելիքային համակարգով շահագործվող
- «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորում
- սակաչափիչ ունեցող ավտոմոբիլների շահագործումը։
«Ուղևորների անվտանգության, հարմարավետության և սպասարկման պատշաճ որակի ապահովման նպատակով անհրաժեշտ է օգտվել միայն պաշտոնական կայանատեղից ուղևորափոխադրումներ իրականացնող և համապատասխան լիցենզիա ունեցող տաքսի ծառայություններից»,- ասված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։