ԱՄՆ-ի մարզչական դպրոցն անցած Նարեկ Կապուշյանը կշարունակի գլխավորել Հայաստանի Մ16 հավաքականը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն հաստատել է Մ16 հավաքականի գլխավոր մարզչի նշանակման մասին հարցը: Միաձայն որոշմամբ հավաքականը կշարունակի գլխավորել Նարեկ Կապուշյանը: ԱՄՆ-ի մարզչական դպրոցն անցած Կապուշյանը Հայաստանի Մ16 հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2025 թվականի օգոստոսին: Այս տարվա հուլիսին նրա գլխավորությամբ հավաքականը դարձաել է Երևանում անցկացված Մ16 ՖԻԲԱ Եվրոբասկետի C դիվիզիոնի հաղթող: Նա նաև գլխավորում է ԱՄՆ-ի ՀԲԸՄ ավագ դպրոցի տղաների թիմը։

Leave a Comment