Տեսանյութ. Այս մի գիրքը վարչապետ Փաշինյանը թերեւս չի «գրկի»

ՄԱԿ ԳԱ շրջանակում երկկողմ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանին գիրք նվիրեցին նաեւ 2024 թվականի սեպտեմբերին՝ Էրդողանը։

Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին նվիրեց իր հեղինակած գիրքը, որը ավելի արդար աշխարհ ունենալու հնարավորության մասին էր։ Հետո թեւածում էր այդ գիրքը գիրկն առած Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։

Սակայն, հազիվ թե լինի լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանը գիրկն է առել Փեզեշկիանի նվիրած գիրքը։ Իհարկե, առհասարակ պետք էլ չէ «գրկել» որեւէ պետության ղեկավարի գիրք։ Արժե կարդալ իհարկե բոլորին, այդ թվում Էրդողանին, հասկանալու համար նրանց մտածողությունը, պատկերացումները, միտումները եւ այլն։ Բայց «գրկել» որեւէ մեկի նվիրած գիրքը՝ պետք չէ։

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

Տեսանյութը՝ այստեղ։

Նշենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Ամենամյա վեհաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրքը։ ️

Այս գիրքը ներառում է ԱՄՆ-ի որոշ ռազմական հանցագործությունների նկարագրություններն ու լուսանկարները` 12-օրյա և 44-օրյա պատերազմներում ու դրանից հետո՝ խաղաղ բնակիչների, Մինաբի դպրոցի ռմբակոծություններն ու ԱՄՆ-ի այլ հանցագործություններ՝ «Իրանի ժողովրդին օգնության» քողի տակ։ Տեսանյութի մի հատվածում Փեզեշքիանը, դիմելով Փաշինյանին, ասում է․ «ԱՄՆ-ն ասում էր, թե ուզում է օգնել Իրանին (ժողովրդին), և ահա սա՛ է ԱՄՆ-ի օգնությունը․․․»։

Leave a Comment