Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի կանանց թիմը կմրցի Չինաստանի հավաքականի հետ, որը 15 միավորով առաջին հորիզոնականում է։ Մեր հավաքականը ունի 14 միավոր և գտնվում է 3-րդ տեղում։
Ինչ վերաբերում մեր տղամարդկանց հավաքականին, ապա այսօր նրանց մրցակիցը կլինի Ադրբեջանի թիմը։ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները ունեն 13-ական միավոր ու ևս 6 թիմերի հետ կիսում են 3-10 տեղերը։
Մրցաշարի ավարտին մնացել է 3 փուլ։