
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին մեղադրող դատախազը միջնորդեց նիստը հետաձգել՝ ապացույցների ծավալի շատ լինելու պատճառով։ «Էս ավարտո՞ւմ ենք այսքան շուտ. սա խցից ավելի լավ ա»,- կատակեց Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ նա գտնվում է բանտային կալանքում՝ մեկ այլ գործի շրջանակներում։