Թրամփը կենաց է առաջարկել՝ ի պատիվ Չինաստանի և Միացյալ Նահանգների ներդաշնակ ու խաղաղ ապագայի

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Վաշինգտոն կատարած այցի առթիվ Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընթրիքի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կենաց է առաջարկել՝ ի նշան Միացյալ Նահանգների և Չինաստանի ներդաշնակ ու խաղաղ ապագայի։

«Առաջարկում եմ կենաց խմել նախագահ Սիի, տիկին Պեն Լիյուանի և Չինաստանի ու Ամերիկայի միջև հաստատուն հարաբերությունների կենացը։

Թող մեր ժողովուրդների ապագան լինի ներդաշնակ, խաղաղ և բարգավաճ։

Որպես մեր երկրների ղեկավարներ՝ նախագահ Սին և ես գիտակցում ենք, որ ներկայացնում ենք տարբեր համակարգեր, սակայն մեր ժողովուրդների միջև կապերը մնում են ամուր, և մենք երբեք այսքան լավ հարաբերություններ չենք ունեցել, որքան հիմա, – ասել է նա։

Leave a Comment