Հնարավոր է՝ սա իմ վերջին մրցաշրջանն է. Ռոնալդու

Կրիշտիանու Ռոնալդուն չի բացառել, որ կարող է ավարտել կարիերան այս մրցաշրջանի վերջում:

«Հնարավոր է՝ սա իմ վերջին մրցաշրջանն է: Չեմ կարող հստակ ասել: Եթե մարմինս ու միտքս թույլ են տալիս, ապա ամեն ինչ հնարավոր է: Եթե ես լինեմ օպտիմալ մարզավիճակում… Ես չգիտեմ՝ ինչ կարող է լինել»,- 41-ամյա ֆուտբոլիստի խոսքԵՐը մեջբերում է A Bola-ն:

Կարիերայի ընթացքում Ռոնալդուն հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», Մադրիդի «Ռեալում», Թուրինի «Յուվենտուսում» իսկ այժմ ներկայացնում է «Ալ Նասրը»:

Leave a Comment