Փարիզում մեկնարկել է սպորտային մարմնամարզության «World challenge cup» հեղինակավոր մրցաշարը:
Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցում են Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը և Գագիկ Խաչիկյանը: Այս մասին հաղորդում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։
Մրցաշարը կանցկացվի մինչև սեպտեմբերի 28-ը։