Բեռլինում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաեւը սեպտեմբերի 22-ին x-ում հրապարակել է Դադիվանքի վանական համալիրից մի տեսանյութ եւ կից գրել, թե Քարվաճառի՝ իրենց «ազատագրած» տարածքում հին այս վանքն «արտացոլում է Ադրբեջանի 2000-ամյա քրիստոնեական ժառանգությունը: Կովկասյան Ալբանիան՝ ադրբեջանցիների նախնյաց պետությունը, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունեց մ.թ. 313 թվականին՝դարձնելով (իրենց) աշխարհի վաղ քրիստոնեական ազգություններից մեկը»: Նույն հարթակում դեսպանի այս գրառմանն ի պատասխան հիշեցրել են, թե ադրբեջանցիներից բացի արտերկրի որեւէ գիտնական չի հաստատել սույն մտացածին թեզը: Նկատելի է, որ «Ազերթաջը» հետեւողականորեն զարգացնում է դեսպանի թեզը՝ խոսափող դարձնելով Ադրբեջանի ալբանաուդիական քրիստոնեական համայնքի ղեկավար Մոբիլիին: «Ադրբեջանը Կովկասյան Ալբանիայի ժառանգորդն է, ալբանական եկեղեցու մեծ մասը ներկայացվում է հայկականի տակ: Հայերը խաչային տարրեր են հավելել Գանձասարի, Դադիվանքի, Ծիծեռնավանքի համալիրներում»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա