ՌԴ-ն սպառնում է Հայաստանին՝ նոյեմբերի 1-ից դադարեցնել գազի բոլոր մատակարարումները․ DW

Panorama.am-ը գրում է․

Մոսկվան  Հայաստանին գազի հետագա մատակարարումները պայմանավորել է մի շարք քաղաքական պայմանների կատարմամբ: Երևանը Ռուսաստանի հետ տարաձայնությունների ֆոնին հայտարարում է վառելիքի այլընտրանքային աղբյուրների որոնման մասին: Այս մասին գրում է dw.com-ն՝ հղում անելով հայկական ԶԼՄ-ներին։

Մոսկվան սպառնացել է լիովին դադարեցնել գազի մատակարարումները Հայաստանին, եթե Երևանը չկատարի իր չորս քաղաքական պահանջները։ Այս մասին հինգշաբթի՝ սեպտեմբերի 24-ին։ Այս մասին հայտնել է հայկական «Հրապարակ» թերթը՝ հղում անելով Ռուսաստանում իր աղբյուրներին։ Ներկայում գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցված է պլանային նորոգման պատճառով, իսկ ներքին պահանջարկը հոգացվում է պահեստարանների պաշարների հաշվին։ Ինչպես պնդում են պարբերականի աղբյուրները, նոյեմբերի 1-ին կարող է առաջանալ ֆորսմաժորային իրավիճակ, որից հետո մատակարարումները չեն վերականգնվի։

«Հրապարակի» զրուցակիցների տեղեկություններով՝ Մոսկվան պատրաստ է խուսափել զարգացման նման սցենարից, եթե Երևանը հրաժարվի Գյումրիում ռուսական ռազմաբազայի հետագա ճակատագրի քննարկումից և ռուսական կապիտալով ընկերությունների նկատմամբ գործողություններից։ Դրանց թվում նշվում են «Հարավկովկասյան երկաթուղին» և «Գազպրոմը»։

Երևանը փնտրում է ռուսական գազի այլընտրանքներ

Հայաստանը նախկինում էլ գրեթե ամբողջությամբ կախված է ռուսական գազի մատակարարումներից։ 2025 թվականին «Գազպրոմը» հանրապետություն է արտահանել մոտ 2,7 միլիարդ խորանարդ մետր վառելիք։ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Երևանի համար արտոնյալ գինը կազմում է 177 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Կրեմլում նաև հայտնել էին, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի արժեքը նրա համար կդառնա շուկայական։

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար [Ալեն Սիմոնյանը] հայտարարել է, որ հանրապետությունն ընդունակ է փոխարինել ռուսական մատակարարումները Ադրբեջանից, Թուրքիայից և Իրանից կատարվող գնումներով։ Արձագանքելով ռուսական գազի ավելի ցածր արժեքի մասին դիտարկմանը՝ նա նշել է, որ վառելիքն «օգտագործվում է որպես քաղաքական արժույթ»։ «Իսկ ո՞վ է ասել, թե գազի գինը չափվում է միայն դոլարով»,- հարցրել է Սիմոնյանը։

Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը, անկախ գազի արժեքի վերաբերյալ Մոսկվայի որոշումներից, փնտրելու է մատակարարման այլ աղբյուրներ։ Նրա խոսքով՝ դա կապված է քաղաքական կուրսի՝ անկախությունն ու պետականությունը զարգացնելու հետ։

Մոսկվայի և Երևանի առևտրային հարաբերությունները վատթարացել են

Վերջին վեց ամիսների ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն ավելի են լարվել։ Սկսած մայիսից՝ Մոսկվան սահմանափակումներ է մտցրել Հայաստանից տարբեր ապրանքների, այդ թվում՝ ալկոհոլի, բանջարեղենի, մրգերի, ձկան, կաթնամթերքի և ծաղիկների ներմուծման վրա։

Հայկական արտադրանքի ներմուծման և տարանցման առաջին արգելքները հայտնվել էին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից քիչ առաջ։ Փաշինյանի կուսակցության հաղթանակից և ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու Երևանի որոշումից հետո այդ սահմանափակումների քանակն զգալիորեն աճել է։

Ի պատասխան՝ հայկական իշխանությունները սկսել են վերաուղղորդել արտահանումը դեպի այլ շուկաներ, այդ թվում՝ եվրոպական երկրներ։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։sharethis sharing button

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment