Մի քանի պատվիրակություններ, ի նշան բողոքի, լքել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը, որտեղ ելույթ էր ունենում Նեթանյահուն։

Մի քանի պատվիրակություններ, ի նշան բողոքի, լքել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը, երբ ամբիոն է բարձրացել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետին հրավիրել են ամբիոն, տասնյակ դիվանագետներ ոտքի են կանգնել և ուղղվել դեպի ելքը։ Դահլիճում երկար ժամանակ դժգոհության բացականչություններ են հնչել։ Ելույթի սկզբում Իսրայելի վարչապետը նրանց, ովքեր դեռ չէին հասցրել դուրս գալ, կոչ է արել անհապաղ լքել դահլիճը։

Վերջին մի քանի տարիներին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական քննարկումներին ելույթ է ունենում կիսադատարկ դահլիճում։

2024 թվականի նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալության օրդերներ է արձակել՝ Գազայի հատվածում հակամարտության հետ կապված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքներով։ Իսրայելը չի ճանաչում դատարանի իրավազորությունը։

Leave a Comment