Սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Լատվիայի ընտրանուն։
Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, նշել է, որ թիմում հիանալի մթնոլորտ է։
«Ես կենտրոնացած եմ ոչ թե խնդիրների, այլ դրանց լուծման վրա։ Թիմում հիանալի մթնոլորտ է․ տղաներին տեսնելիս ոգևորություն եմ զգում։
Բոլորս պատրաստ ենք խաղին։ Ունենք լավ հավաքական, և ես հպարտ եմ, որ աշխատում եմ այս թիմում»,-ասել է Եղիշե Մելիքյանը։