Հայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրը

Միջոցառմանը մասնակցում էին պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, գիտական և հասարակական հատվածի, Հայաստանում ՄԱԶԾ-ի և ՄԱԿ-ի այլ գործակալությունների ներկայացուցիչներ, ոլորտի առաջատար փորձագետներ։

Ծրագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները՝ Փարիզյան համաձայնագրի թափանցիկության ընդլայնված շրջանակի հաշվետվողականության պահանջները բավարարելու համար՝ համահունչ ազգային առաջնահերթություններին։

Leave a Comment