Այս խաղում ամեն ինչ կախված է մեզանից, եթե լավ կատարենք մեր աշխատանքը, կհաջողենք. Սպերցյանը` Հայաստան-Լատվիա հանդիպման մասին

Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լատվիայի ընտրանուն։

Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին է պատասխանել Էդուարդ Սպերցյանը։

«Միշտ ասել եմ՝ մեծ պատիվ է խաղալ ազգային հավաքականում։ Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական։

Այս խաղում ամեն ինչ կախված է մեզանից, եթե լավ կատարենք մեր աշխատանքը, կհաջողենք։ Այս խաղը նոր էջ է Հայաստանի ազգային հավաքականի պատմության համար»,-նշել է Էդուարդ Սպերցյանը։

Leave a Comment