Սի Ծինփին․ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է պահպանեն առողջ մրցակցությունը

Չինաստանն ու Միացյալ Նահանգները պետք է պահպանեն հավասարակշռված և առողջ մրցակցություն։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Չինաստանն ու ԱՄՆ-ը չպետք է խուսափեն մրցակցությունից, որը պետք է լինի կառուցողական և զսպված։ Սա պետք է լինի մրցակցություն, որի դեպքում մեկը ձգտում է հասնել մյուսին, այլ ոչ թե իրավիճակ, երբ մեկը պարտվում է, իսկ մյուսը՝ հաղթում»,— Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից առաջ, ընդգծել է նա։

Leave a Comment