Սուրեն Պապիկյանն անցկացրել է խորհրդակցություն

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփել է վերջին օրերին զորամասեր և բանակային դիրքեր կատարած այցերի արդյունքները։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Խորհրդակցության ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment