ԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ Reuters


Միջազգային


ԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են փուլային համաձայնագրի հնարավորությունը, որի շրջանակում Թեհրանը կվերսկսի Հորմուզի նեղուցի բացումը՝ Վաշինգտոնի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների մեղմացման դիմաց։ Այս մասին հայտնում է Reuters-ը։


Բանակցությունները բախվում են լուրջ տարաձայնության․ կողմերը ցանկանում են պահպանել միմյանց նկատմամբ ճնշման լծակները։ ԱՄՆ-ը վերահսկում է պատժամիջոցային ճնշման գործիքները, իսկ Իրանը՝ աշխարհի կարևորագույն էներգետիկ ուղիներից մեկի հասանելիությունը։


Իրանը կարող է հրաժարվել տարանցման համար վճար գանձելու պահանջից՝ տնտեսական սահմանափակումների մեղմացման դիմաց, սակայն ցանկանում է պահպանել նեղուցի նկատմամբ վարչական վերահսկողությունը։


Պարսից ծոցի երկրները դեմ են ցանկացած պայմանավորվածության, որը կարող է Իրանին հնարավորություն տալ Հորմուզի նեղուցն օգտագործել որպես ճնշման գործիք։


Leave a Comment