Քասախի կիրճ տանող ճանապարհի հարակից հատվածում իրականացվել է հարկադիր քարաթափման աշխատանքներ



ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները սեպտեմբերի 24-ին Քասախի կիրճ տանող ճանապարհի հարակից հատվածում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ 

 

Ճանապարհի հարակից լանջին կային կախված քարաբեկորներ, որոնք կարող էին քարաթափման և երթևեկության համար վտանգավոր իրավիճակ ստեղծել։

 

Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, ապա համագործակցելով Աշտարակի համայնքապետարանի աշխատակիցների հետ՝ հեռացրել են քարաբեկորները։

 

Օպերատիվ և կանխարգելիչ գործողությունների արդյունքում տարածքը երթևեկության համար դարձել է անվտանգ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment