ՀՀ դեսպանություններին նվիրաբերել են 65.3 մլն դրամ․ կառավարությունը կավելացնի բյուջեի եկամուտները

2026 թվականի երկրորդ եռամսյակում օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին կատարվել է 65 մլն 302.8 հազար դրամի նվիրաբերություն։ Նախագծի համաձայն՝ նվիրաբերությունները ստացել են Քուվեյթում և Կատարում ՀՀ դեսպանությունները, իսկ դրանց հաշվին կատարված ծախսերը կազմել են 37 մլն 481.1 հազար դրամ։

Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծից:

Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2010 թվականի հուլիսի 1-ի թիվ 820-Ն որոշմամբ հաստատված «Հայաuտանի Հանրապետության ոչ ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից oտարերկրյա պետություններում գործող Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությանն աջակցելու նպատակով Հայաuտանի Հանրապետության oգտին կատարված` նվիրաբերությունների միջոցների oգտագործման և տվյալ տարվա պետական բյուջեում հաշվառման կարգի» 10-րդ կետի համաձայն՝ Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը դիվանագիտական ծառայության մարմիններից ստացված հաշվետվությունների հիման վրա Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարություն է ներկայացնում դիվանագիտական ծառայության մարմինների հաշիվներում նվիրաբերությունների uտացման և դրանց հաշվին ֆինանuավորված ծախuերի վերաբերյալ ամփոփ եռամuյակային հաշվետվություն՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարության կողմից uահմանված ձևերի: Սահմանված կարգով Հայաuտանի Հանրապետության կառավարություն է ներկայացվում որոշման նախագիծ՝ հաշվետվության ցուցանիշները տվյալ տարվա պետական բյուջեի եկամուտների և տվյալ տարվա պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության դեuպանությունների և ներկայացուցչությունների պահպանման ծրագրի գծով ծախuերի ծրագրային ցուցանիշների կազմում ներառելու վերաբերյալ:

Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններին 2026թ. 2-րդ եռամսյակում կատարվել են նվիրաբերություններ՝ 65,302.8 հազ. դրամի չափով, իսկ ծախսերը կազմել են 37,481.1 հազ. դրամ:

2026թ. 2-րդ եռամսյակի մուտքերը ձևավորվել են Քուվեյթում և Կատարում ՀՀ դեսպանություններին դեսպանընկալ պետությունների կողմից տրված նվիրատվությունների հաշվին:

Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններից ստացված 2-րդ եռամսյակի ամփոփ հաշվետվությունը կցվում է:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության կողմից:

Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ

Վերը նշված նախագծի ընդունմամբ՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի եկամուտները կավելանան 65,302.8 հազ. դրամով, ծախսերի ծրագրային ցուցանիշները կավելանան 37,481.1 հազ. դրամով, իսկ պետական բյուջեի դեֆիցիտը կնվազի 27821.7 հազար դրամով

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագիր՝ «Արտաքին գործերի նախարարություն» 1.1 բաժին:

Leave a Comment