Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է թիմի կազմը, որը կպատրաստվի Եվրոպայի 2025/2027 Մ-21 առաջնության որակավորման փուլի Իտալիայի ու Չեռնոգորիայի թիմերի դեմ խաղերին։
Դարպասապահներ՝ Դավիթ Դավթյան – «Նոա», Հայկ Ղազարյան – ԲԿՄԱ, Հունան Գյուրջինյան – «Վան»։
Պաշտպաններ՝ Արմեն Սարգսյան – «Սարդարապատ», Ստեփան Գիգոլյան – «Ալաշկերտ», Անդրանիկ Հակոբյան – «Դեպորտիվո Ալավես», Պետիկ Մանուկյան – «Ուրարտու», Դավիթ Դոխոյան – ԲԿՄԱ, Պողոս Կրմզյան – ԲԿՄԱ, Սուրեն Ծառուկյան – «Շիրակ», Ալյոշա Խաչատրյան – ԲԿՄԱ։
Կիսապաշտպաններ՝ Էդգար Փիլոյան – «Ալաշկերտ», Արթուր Ասկարյան – ԲԿՄԱ, Միշել Այվազյան – «Արարատ-Արմենիա», Համլետ Սարգսյան – ԲԿՄԱ, Դավիթ Կիրակոսյան – «Սպարտակ» Կոստրոմա, Դավիթ Հակոբյան – «Փյունիկ», Լևոն Բաշոյան – «Ուրարտու», Արամ Ասլանյան – «Արարատ», Վազգեն Սարգսյան – «Շիրակ»։
Հարձակվողներ՝ Դավիթ Հարությունյան – ԲԿՄԱ, Պետրոս Ալեքյան – «Արարատ», Միսակ Հակոբյան – «Սարդարապատ», Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ, Սերգեյ Մանուկյան – «Շիրակ», Էդիկ Վարդանյան – «Ուրարտու»։
Հայաստանի Մ-21 հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ը։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը հոկտեմբերի 1-ին կընդունի Իտալիայի իր հասակակիցներին, իսկ հոկտեմբերի 5-ին մրցակցի խաղադաշտում կհանդիպի Չեռնոգորիայի Մ-21 հավաքականի հետ։