Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

24 Սեպտեմբերի, 2026

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր ընթացել է  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. շարունակվել է փորձագետների հարցաքննությունը։

Պաշտպան Տաթևիկ Սողոյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձանագրելով, որ պարզ հարցադումների միջոցով հասկանում են, որ խնդիր ունեն մասնագիտական գիտելիքների հետ։

«Այս փորձագետները քննչական կոմիտեի կողմից ստեղծված և իրենց ենթակայության ներքո գործող փորձագետներ են, չեն կարողանում պարզ բացատրություններ տալ մեթոդների, մեթոդիտակայի տարրական առանցքային հարցերի շուրջ»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ գործ ունեն քննչական կոմիտեի կողմից ստեղծված մի կառույցի հետ, ում փորձագետների առնվազն ակադեմիական կրթությունը լուրջ հարցեր է առաջացնում։
«Բնականաբար, այս ապացույցները որևէ առնչություն չունեն գործի հետ, այդ զենքերից որևէ մեկի չի հայտնաբերվել ոչ Սրբազանի, ոչ էլ այստեղ նստած որևէ մեկի տանից»,- ասաց փաստաբանը։

Քիչ առաջ դատարանը հրապարակեց վճիռը՝ Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարացվեց:

 

Leave a Comment