
«Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գիտեիք, որ եթե տարվա ընթացքում Արեգակը լուսանկարենք նույն վայրից և օրվա նույն ժամին, նրա դիրքերը միասին կկազմեն «8» թվին նման կոր, որը կոչվում է անալեմմա։
Այն առաջանում է Երկրի պտտման առանցքի թեքության և Արեգակի շուրջ ուղեծրով Երկրի շարժման արագության փոփոխության պատճառով»:
Աղբյուրը` Լևոն Ազիզյան