
ՌԴ նախագահի խորհրդական Ելենա Յամպոլսկայան հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետաքրքրությունը ռուսաց լեզվի նկատմամբ չի կարող չուրախացնել։
Նա նշել է, որ Երևանում «Մոսկվայի տունը» այս շաբաթ հայտարարել է ռուսաց լեզվի անվճար դասընթացների մասին, որոնք կմեկնարկեն հաջորդ շաբաթ, և վստահություն է հայտնել, որ «շատ հայ քաղաքացիներ կցանկանան մասնակցել դրանց»։
«Ի դեպ, նախորդ շաբաթվա վերջին Հայաստանի վարչապետը խոստովանել է, որ այժմ ռուսերենի դասերի է հաճախում։ Ընդհանուր առմամբ, նման հետաքրքրությունը չի կարող չուրախացնել, թեև այդ հայտարարությունն անսպասելի էր՝ հաշվի առնելով, որ ՇՀԿ-ի վերջին գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ անդամ երկրների առաջնորդներից միակն էր, որը ելույթ չունեցավ ռուսերենով», — ասել է Յամպոլսկայան։
«Բայց, ըստ երևույթին, նա նույնպես, այնուամենայնիվ, չի կարող առանց ռուսերենի», — եզրափակել է ՌԴ նախագահի խորհրդականը։