Մեսսին ցուցադրել է հրաժեշտի հանդիպման համազգեստը

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին սոցցանցերում ցուցադրել է, թե ինչ համազգեստով է հանդես գալու Արգենտինայի ազգային հավաքականում հրաժեշտի խաղում:

«Վերջին հանդիպում․․․ Խաղաշապիկ ամբողջ կյանքի համար»,- տեսանյութին կից գրել է 39-ամյա ֆուտբոլիստը։

Լիոնել Մեսսիի հրաժեշտի հանդիպումը կկայանան հոկտեմբերի 6-ին Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում, որտեղ արգենտնացիներն ընկերական խաղ կանցկացնեն Բենինի հավաքականի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 2005 թվականից է խաղում Արգենտինայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 207 հանդիպում, դարձել 125 գոլի ու 68 գոլային փոխանցման հեղինակ։

 

Leave a Comment