Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հրեական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ

Սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում, ՀՀ ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հրեական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետաքրքրություն ներկայացնող տարբեր ուղղություններով համագործակցության խորացման հեռանկարներին։ Կայացել է մտքերի փոխանակում Հայաստան-Իսրայել հարաբերությունների շուրջ։

Դավիթ Կարապետյանը զրուցակիցներին է ներկայացրել նաև 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունները և բացված հնարավորությունները։

Leave a Comment