Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ



Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:



«Մեծ օր Չինաստանի նախագահ Սիի հետ։ Սուպերբանականությունը մեծ քննարկման թեմա կլինի, բայց ես ուզում եմ ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։ Չինաստանն ունի նույն դիրքորոշումը», – գրել է նա:


Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է խրախուսել արհեստական բանականության զարգացումը, այլ ոչ թե զսպել այն։ Նա նաև առաջարկել էր «արհեստական բանականություն» տերմինի փոխարեն օգտագործել «սուպերբանականություն» արտահայտությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment