Սեպտեմբերի 24-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։
ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, ինչպես նաև Մոսկվայի և Երևանի՝ եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջպետական երկխոսության շրջանակում հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները քննարկելու կողմերի փոխադարձ պատրաստակամությունը։
