ԱՄՆ-ն պետք է զգույշ լինի Թայվանին զենք վաճառելու վերաբերյալ որոշումներ կայացնելիս, հինգշաբթի օրը հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
Չինական լրատվամիջոցների հաղորդմամբ, ազգային պաշտպանության նախարարության խոսնակ Ցզյան Բինը կոչ է արել ԱՄՆ-ին «ծայրահեղ զգուշություն» ցուցաբերել այս հարցում։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի զինված ուժերի միջև հարաբերությունները պետք է մնան «կայուն»։
Սեպտեմբերի սկզբին South China Morning Post-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ իշխանությունները քննարկում են Թայվանին զգալի քանակությամբ զենքի վաճառքի ավարտը մինչև տարեվերջ հետաձգելու հարցը։