Սիսիանում զինծառայողն ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով

Այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով: Տեղեկությունը հայտնում է News.am-ը։

«Մահացածը պայմանագրային զինծառայող էր՝ 2022 թվականից։

Այս պահին ՊՆ–ն դեռևս դեպքի մանրամասները չի հայտնում, միայն նշեցին, որ սահմանված ընթացակարգերից հետո  հաղորդագրություն կտարածեն»,-նշում է News.am-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։

Leave a Comment