«Մենք նստած չենք 2 աթոռի, մենք նույն հայկական աթոռին ենք նստած». Փաշինյան

«Մենք նստած չենք երկու աթոռի, մենք նույն հայկական աթոռին ենք նստած», – պատասխանելով «Վեստի»-ի լրագրողի հարցին՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության և այդպիսով 2 աթոռի նստելու փորձի մասին՝ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը ԵՄ-ի հետ իր մերձեցումը կապել է «հավասարակշռված արտաքին քաղաքականության» հետ:

Հարցին, թե արդյոք նա վախենո՞ւմ է եվրոպացիների կողմից խաբվելուց, Փաշինյանն արձագանքել է. «Ինչո՞ւ պետք է նրանք մեզ խաբեն»։

«Իզվեստիա»-ի հետ զրույցում էլ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ «մենք ցանկանում ենք զարգացնել և խորացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ»:

Փաշինյանը նշել է, որ Երևանը հավատարիմ է հավասարակշռության քաղաքականությանը և ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտաքին հարաբերությունները։ Միևնույն ժամանակ, նա ասել է, որ Մոսկվայի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում։

Վարչապետն ընդգծել է, որ մինչև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը Ռուսաստանի հետ հարաբերությունները կենտրոնացած էին անվտանգության հարցերի վրա, բայց հիմա դրանք սպասում են վերափոխման։

Leave a Comment