«ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստների միջազգային փառատոնը՝ Երևանում. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Վեգա Անդրեասյան: Հաղորդման առաջին հատվածում՝ հյուր՝ «Հայ Ֆեստ» կատարողական արվեստների միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյան։

Թեման՝ հոկտեմբերի 1-ից 8-ը Երևանում 24-րդ անգամ կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստների միջազգային փառատոնը։ Այս տարի փառատոնը կանցկացվի «Փառատոնային ձերը» խորագրով։ Փառատոնին կմասնակցեն 11 երկրների ներկայացուցիչներ։ Թատրոն, պար, երաժշտություն, նորարարական բեմադրություններ և միջազգային ստեղծագործական հանդիպումներ՝ մեկ փառատոնային հարթակում։

Հաղորդման երկրորդ հատվածում՝ հյուր՝ բարիտոն, օպերային երգիչ Վարդան Խաչատրյան։

Թեման՝ «Մի սիրո գիշեր…»: Սեպտեմբերի 26-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում սպասվում է առանձնահատուկ երաժշտական երեկո։ Այն պարզապես համերգ չէ․ հրաժեշտի, նոր ճանապարհի և երաժշտության միջոցով նոր հանդիպումների սպասման երեկո է։ «Մի սիրո գիշերը» կդառնա նոր ճանապարհի սկիզբ։

Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։

Leave a Comment