
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքը՝ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են դատարանից։
Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է օգոստոսի 8-ին։
Արգամ Աբրահամյանին մեղադրում են 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվելու մեջ։