Ո՞րն է եղել խոշորագույն վճարումը ֆուտբոլային մենեջմենթի պատմության մեջ

Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին նախագահ Դենիել Լևին ակումբի ղեկավարությունը լքելիս 2025 թվականին ստացել է 27 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում, հաղորդում է The Athletic-ը։ Սա խոշորագույն վճարումն է ֆուտբոլային մենեջմենթի պատմության մեջ։

Այս գումարը ներառում է նաև մեկ տարվա աշխատավարձը, տարեկան բոնուսը: Նշվում է, որ այս փոխհատուցումը նախատեսված էր պայմանագրով:

Դենիել Լևին «Տոտենհեմը» ղեկավարել է 24 տարի։ Նրան այժմ պատկանում է ակումբի 24 տոկոսը, որը նա մտադիր է վաճառել մոտ 1 միլիարդ ֆունտ ստերլինգով։

Leave a Comment