Սովորեք ինձնից

Սովորեք ինձնից

24.09.2026 | 00:06

Տեր, ու՞մ մոտ պետք է գնանք: Դու հավիտենական

կյանքի խոսքեր ունես (Հովհ. Զ. 68):

Ես եմ ձեր ուսուցիչը: Ինձնից բացի, ուրիշ ոչ մեկից մի սովորեք: ՈՒսուցիչները պետք է Ինձ մատնանշեն իբրև ճանապարհ: Իսկ այնուհետև, Ես պետք է լինեմ ձեր անփոխարինելի ու միակ ուսուցիչը:

Հավիտենական կյանքի խոսքերը այն խոսքերն են, որ ներդաշնակում են ձեր էությունը և դաշնակում անգամ ձեր երկրավոր կյանքը: Սրանք էլ ընդունեք Ինձնից:

Վախ մի՛ ունեցեք:

Բնակվեք Ի՛նձ մոտ և մնացեք Ի՛մ տնօրինության տակ:

Լցվեք անհուն երախտագիտությամբ:

Փառաբանության թևերի վրայով երկինք ուղարկեք ձեր աղոթքները:

Ինչ որ պատահում է ձեզ, ընդունեք` իբրև Իմ իրավասությամբ կատարված:

Ամեն ինչ լավ է:

Ամեն բան նախապատրաստել եմ մեծ սիրով:

Թույլ տուր, որ սիրտդ երգի:

Մեկնաբանություններ

Leave a Comment