ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Նյու Յորքում մասնակցել է «Խաղաղության խորհրդի» ճեպազրույցին

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան շաբաթվա շրջանակներում, ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Խաղաղության խորհրդի» ճեպազրույցին։ Հայտնում է ԱԳՄԱ նախարարության մամուլի ծառայությունը։

«Ճեպազրույցին մասնակցել են Խորհրդի անդամ պետությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ։

Անդրադարձ է կատարվել Գազայի խաղաղության ծրագրի իրականացման շրջանակներում արձանագրված առաջընթացին, առաջիկա առաջնահերթություններին և նախատեսվող քայլերին»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment