Louis Vuitton-ի նոր հավաքածուն՝ Քիթ Հարինգի արվեստի շնչով

Louis Vuitton-ի նոր հավաքածուն՝ Քիթ Հարինգի արվեստի շնչով

«Louis Vuitton»-ը ներկայացրել է նկարիչ Քիթ Հարինգի աշխատանքներով «Artycapucines» պայուսակների նոր հավաքածուն։ Համագործակցության հիմքում 1980-ականների պատմությունն է, երբ Հարինգը «Louis Vuitton»-ի հին ճամպրուկի վրա նկարել էր իր հայտնի «Radiant Baby» կերպարը։ Այդ ճամպրուկը տարիներ անց դարձել է նոր համագործակցության ոգեշնչման աղբյուրը։

«Capucines BB Holiday» պայուսակի վրա պատկերված են մարդկանց հետ լողացող դելֆիններ՝ վառ վարդագույն և կապույտ երանգներով։ Մեկ այլ երեկոյան պայուսակ զարդարված է Հարինգի 1984 թվականի «Running Heart» աշխատանքով և ավելի քան 12 հազար բյուրեղներով։

1980-ականների այն ճամպրուկը, որի վրա Հարինգը ստեղծել էր իր աշխատանքը, թվայնացվել և տպագրվել է «Capucines MM Genesis» պայուսակի և «Valisette Genesis» փոքր պայուսակի վրա՝ պահպանելով ճամպրուկի յուրահատուկ հետքերը։ Հավաքածուն համաշխարհային շուկայում կներկայացվի 2027թ․ հունվարի 1-ից։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment