Լիտվան և ԱՄՆ-ը ստորագրել են ԱԹՍ-ների համատեղ արտադրության վերաբերյալ հռչակագիր

Լիտվան և ամերիկյան Mach Industries ընկերությունը հուշագիր են ստորագրել Լիտվայում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համատեղ արտադրություն ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Բալթյան երկրի պաշտպանության նախարարությունը։

«Ստորագրված փաստաթուղթը նախատեսում է Լիտվայում Mach Industries-ի մասնաճյուղ ստեղծելու մտադրությունը՝ ԱԹՍ-ների ոլորտում առաջադեմ պաշտպանական համակարգերի մշակման համար։ Դա Լիտվային հնարավորություն կտա դառնալ Եվրոպայում ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիաների արտադրական շղթայի և ռազմական մատակարարումների կարևոր մաս», — ասվում է հաղորդագրությունում։

Վերջին երեք տարիներին Վիլնյուսը ԱՄՆ-ից շուրջ 2 միլիարդ եվրոյի սպառազինություն և տեխնիկա է ձեռք բերել։ Լիտվան Բալթյան երկրների շարքում ամերիկյան զենքի ամենախոշոր պատվիրատուն է։

Leave a Comment