ԱՄՆ-ը Իսրայելին տեղեկացրել է, որ չի ցանկանում Հորդանան գետի Արևմտյան ափին բռնության «նոր բռնկում» տեսնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Նախագահը (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) հստակ հասկացրել է, որ մենք չենք ցանկանում այնտեղ բռնության նոր բռնկումներ տեսնել՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում տարածաշրջանում՝ Գազայի վերաբերյալ համաձայնությունների իրականացման դժվարությունները, Լիբանանում տիրող փխրուն իրավիճակը, հութիների և Սաուդյան Արաբիայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Իրանի հետ շարունակվող հակամարտությունը։ Վերջին բանը, որի կարիքն ունի տարածաշրջանը, բռնության նոր բռնկումն է։ Եվ, մեր կարծիքով, վերջին բանը, որի կարիքն ունի Իսրայելը, բռնության նոր բռնկումն է», — Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ մեկնաբանելով Հորդանան գետի Արևմտյան ափի իրավիճակը։
«Մենք բոլորին հասկացրել ենք, որ, նախագահի կարծիքով, աշխարհն այս պահին Արևմտյան ափում նոր ճգնաժամի կարիք չունի։ Սա է մեր դիրքորոշումը։ Կարծում եմ՝ մենք դա հստակորեն հասկացրել ենք», — ընդգծել է Ռուբիոն։