Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով։
Առաջին ալիքը հրապարակել է երգի տեսահոլովակը: Երգի հեղինակներն են Լիլիթ Նավասարդյանն ու Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արթուն Մանուկյանն է։
«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա հոկտեմբերի 24-ին Մալթայում։