COP17 Week Dilijan. Դիլիջանը մեկ շաբաթով կդառնա կենսաբազմազանության և կայուն զարգացման օրակարգի տեղական հարթակ

Մինչ Հայաստանը պատրաստվում է հոկտեմբերին հյուրընկալել COP17-ը, Դիլիջանը մեկ շաբաթով դարձել էր կենսաբազմազանության և կայուն զարգացման օրակարգի տեղական հարթակ։ Դիլիջանի Villa3 Community Hub-ում սեպտեմբերի 19-ից սկսած անցկացվում է COP17 Week Dilijan-ը՝ միավորելով կենսաբազմազանության պահպանության, բնության և կայուն զարգացման գաղափարները, այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 25-ը։

COP17 Week Dilijan-ը Green Rock-ի նախաձեռնությունն է, որը COP17-ին ընդառաջ միջազգային բնապահպանական օրակարգը տեղափոխում է համայնքային մակարդակ՝ մեկտեղելով բիզնեսին, բնապահպանական կազմակերպություններին, փորձագետներին և տեղական համայնքին։ Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԶԾ ՄԱԿ-ի (զարգացման ծրագիր) Հայաստանի «Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների ցանց. BES-Net Հայաստան» ծրագրի համագործակցությամբ և ֆինանսական աջակցությամբ:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Հայկ Ալոյանի ձևակերպմամբ՝ այսօր Հայաստանը կենսաբազմազանության պահպանության ոլորտում բախվում է մի շարք խնդիրների, որոնց լուծմանն ուղղված է այս միջոցառումը։

«Կենսաբազմազանությունը և վերականգնումը ընդգրկում են խնդիրների մի լայն շրջանակ՝ սկսած տնտեսությունից մինչև առողջ հասարակության երկարաժամկետ գոյություն և էկոհամակարգային ծառայությունների առողջ վիճակ։ Այս ամենից էլ ուղիղ բխում են պետության տնտեսական գործունեությունը, պետության գոյությունը և երկարաժամկետ բարեկեցությունը»։

COP17 Week Dilijan-ի շրջանակում Դիլիջանում կքննարկվեն կենսաբազմազանության և բիզնեսի փոխկապակցվածությունը, մանրամասնում է «Բեսթ-Նեթ Արմենիա» (Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների ցանց Հայաստանում) ծրագրի համակարգող Արմինե Աբրահամյանը:

«Այդ թվում՝ կրթելու ենք բիզնեսներին, թե ինչպես կարող են գնահատել իրենց կախվածությունը կենսաբազմազանությունից և էկոհամակարգային ծառայություններից, և ինչպես իրագործել իրենց գործառույթներն առօրյայում, որպեսզի հնարավորինս կայուն կերպով օգտագործենք մեր բնական ռեսուրսները»:

Ծրագիրը համախմբում է գործարարներին, բնապահպանական կազմակերպություններին, փորձագետներին և տեղական համայնքի ներկայացուցիչներին՝ քննարկելու, թե ինչպես գլոբալ բնապահպանական առաջնահերթությունները Դիլիջանում կարող են վերածվել կոնկրետ նախաձեռնությունների և գործնական քայլերի:

Green Rock-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինայի գնահատմամբ՝ կայուն զարգացման սկզբունքները Green Rock-ի գործունեության կարևոր ուղղություններից են և արտացոլվում են ընկերության նախագծերում:

«Green Rock-ի համար կայուն զարգացումը նախևառաջ պատասխանատու մոտեցում է հարցին, թե ինչպես ենք մենք զարգացնում տարածքները և ինչ արժեք ենք ստեղծում մարդկանց ու ապագա սերունդների համար: Այս մոտեցումն արտահայտվում է նաև մեր նախագծերում. մենք հետևում ենք միջազգային չափանիշներին և, մասնավորապես, մեր նախագծերի զարգացման ընթացքում կարևորում ենք էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման սկզբունքները»:

Green Rock-ի համար COP17 Week Dilijan-ը Դիլիջանի ապագայի մեջ իր ներդրումն ունենալու և ցույց տալու հնարավորություն է, որ կայուն զարգացման գլոբալ նպատակները կարող են սկսվել համայնքից՝ կոնկրետ նախաձեռնությունների և համատեղ աշխատանքի միջոցով»,- հավելեց Կատերինա Դանեկինան:

COP17 Week Dilijan-ի շրջանակում բնապահպանական թեմաները դիտարկվելու են նաև համայնքի զարգացման, կրթության, բիզնեսի և համայնքային կյանքի համատեքստում:

Թե ինչու ընտրվեց հենց Դիլիջանում անցկացնել այս միջոցառումը և ինչ առավելություններ ունի այն, ներկայացնում է Արմինե Աբրահամյանը: «Որովհետև Դիլիջանն ինքը, իմ կարծիքով, կենսաբազմազանության և էկոհամակարգի կարևոր սրտերից մեկն է»։

Սեպտեմբերի 23-ին Green Rock Foundation-ում կանցկացվի նաև համար: Կանցկացվի նաև արվեստի և նկարչության մրցույթ՝ էկոհամակարգային ծառայությունների թեմայով:

Leave a Comment